Lurer.com-ը գրում է.

Քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի հատուկ փորձագետները չեն հասցնի Սիրիա կատարած ներկայիս այցի շրջանակներում այցելել քիմիական զենքի հնարավոր գործածման բոլոր վայրերը. հայտարարել է պատվիրակության ղեկավար Օկե Սելստրոմը: 

«Մենք ոչինչ աչքաթող չենք անում, սակայն այդ այցի շրջանակներում մենք կընտրենք այն վայրերը, որոնք հնարավոր է այցելել»,-ասել է Սելստրոմը:

Նախօրեին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ տեսուչների փորձագիտական այցը կավարտվի այս երկուշաբթի օրը: 

Ավելի վաղ Դամասկոսի մոտակայքում գտնվող Ղուտա ավանի ուսումնասիրությունները, ուր վերջին հարձակումն էր տեղի ունեցել, ապացուցեցին քիմիական զենքի կիրառման փաստը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն էր տվել ներկայացված բանաձևին, որը պահանջում է Սիրիայից ոչնչացնել երկրի տարածքում եղած քիմիական զենքը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել