Հայաստանցիներին շնորհավորում եմ եկեղեցական Տաղավար տոների կապակցությամբ շաբաթը երկուշաբթիով փոխարինելու վարչապետական նախաձեռնության ավարտի կապակցությամբ: Կարծում եմ, որ 2014-ին մաքսային միության կազմում գտնվելով՝ այլևս չենք ունենա այսպես ասած արևմտամետ վարչապետ և չեն լինի նաև այս փոխատեղումները, որոնք այդպես էլ չարժանացան ՀՀ իշխանությունների «պապայի» հավանությանը և չներդրվեցին ՌԴ-ում: Չնայած դա ունի նաև իր «մինուսը»՝ մեր երկրի ՀՆԱ-ն դժվար թե այսուհետ դոլարային չափումով աճի միտում ունենա և հավասարվի այն ցուցանիշին, որ առկա էր նախքան դրամի փոխարժեքի անկումը: Առավելագույնը, որի հույսը պետք է ունենանք, դա ռուբլու չափումով ՀՆԱ-ի աճն է լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200382984168125?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



