1in.am-ը գրում է.

Ունիկալ հատկությունների շնորհիվ գիտնականները շոկոլադն անվանել են «սուպեր-միրգ»: Մի շարք փորձարկումներ թույլ են տվել նրանց ապացուցել, որ իր օգտակար հատկություններով այս համեղ մթերքը գերազանցում է շատ մրգերի: Սակայն խոսքը մասնավորապես սև շոկոլադի մասին է, որի օգտագործումը պետք է խիստ վերահսկել, հաղորդում է globalscience.ru-ն:

Վերջին հետազոտությունների անսպասելի արդյունքները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմի համար շատ օգտակար են շոկոլադում պարունակվող ֆլավոնները, հակաօքսիդանտները և պոլիֆենոլները: Դրանք բջիջները պաշտպանում են վաղաժամկետ քայքայումից:

Հետազոտողները համեմատել են կակաոյի փոշու և մրգային փոշու հակաօքսիդանտային պոտենցիալը: Արդյունքում պարզվել է, որ այս կոնտեքստում ընդամենը մեկ գրամ կակաոյի օգտակարությունն ավելի բարձր է, քան համաչափ մրգային խառնուրդինը:

Հակաօքսիդանտները, ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմը հրաշալի պաշտպանում են վնասակար նյութերից, որոնք քայքայիչ ազդեցություն են թողնում բջիջների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել