Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի պաշտոնյաների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ այցելել է Եռաբլուր։ 

Նրանք ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Մոնթեի, ինչպես նաև Արցախյան ազատամարտի տարիներին զոհված մյուս հերոսների շիրիմներին։ 

Հիշեցնենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել