«Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը շարունակվում է և սկվել է դրա երկրորդ փուլը: Այսօր նախաձեռնությանը միացավ «Մանե Հոլդինգ» ընկերությունը:
BlogNews.am-ի և Individuum casting-ի համատեղ ջանքերով ծնված այս նախաձեռնության մասնակիցները միավորվում են բարիք գործելու և դիմացինին դրական լիցքեր պարգևելու գաղափարի շուրջ: Նախաձեռնության երկրորդ փուլում մենք կոչ ենք արել անհատներին և կազմակերպություններին միանալ մեզ և Երևանի կենտրոնական փողոցներում պատահական անցորդներին ծաղիկներ ու նախաձեռնության մասին թռուցիկներ բաժանել, այդ կերպ մարդկանց ժպիտներ պարգևելով ու մեր գաղափարները հաղորդելով:

«Մանե Հոլդինգ» ընկերությունը սիրով արձագանքեց մեր կոչին և իր միջոցներով աջակցեց, որպեսզի հնարավոր լիներ այս ամենը անել: «Manet Tiles» ընկերության տնօրեն Հայկ Լալայանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.

«Պարզապես չէինք կարող չմասնակցել նման դրական գործին ու սիրով միացանք այս նախաձեռնությանը: Մենք հաճախ ենք մասնակցում բարեգործական ակցիաների և կարևորում ենք, որ մեր քաղաքացիները տեսնեն, որ դիմացինին ուրախություն պարգևելը բարդ չէ և դա կարող է անել յուրաքանչյուրը»:

«Դու միայնակ» չես նախաձեռնության երկրորդ փուլը կշարունակվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում և այլ կազմակերպություններ ևս կարող են միանալ այս գեղեցիկ ու բարի գործին և իրենց լուման ներդնեն մեր հայրենակիցներին բարություն քարոզելու գործում:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել