Այս տարի սեպտեմբերի 21-ը նշանավորվեց ոչ միայն որպես Անկախության 22-րդ ամյակ, այլև պատմության մեջ հիշվեց որպես հայ մի քանի արվեստագետների մեծարման ու գնահատանքի օր:
ArmStar.am-ը տեղեկացել էր, որ այդ օրը հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել են մի քանի արվեստագետներ` Լևոն Մալխասյանը` որպես ժողովրդական արտիստ, իսկ Խորեն Լևոնյանը, Նարեկ Հախնազարյանը, Տիգրան Համասյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու անվան մեդալով: Այս մեդալը տրվում է արվեստագետներին ստեղծագործական կյանքում նվաճումների համար:

ArmStar.am-ը այս առիթով շնորհավորեց սիրված ու տաղանդավոր դերասան Խորեն Լևոնյանին և զրուցեց նրա տպավորությունների և վերոնշյալ նվաճումների մասին. «Մրցանակից ես անչափ շոյված եմ: Թե ո՞ր նվաճումների համար եմ պարգևատրվել, ես չգիտեմ, երևի թե իրենց պետք է հարցնեք… Դե երևի ինչ-որ ներդրում ունեցել եմ հայ մշակույթի զարգացման գործում` 15 ֆիլմում եմ նկարահանվել և ևս մեկ մուլտֆիլմում: Մարդիկ կան՝ հենց այնպես են ստանում կոչումներ, ես էլ երևի մի բան արել եմ»,- հումորով պատասխանեց Խորենը:
Դերասանը մեկնաբանեց նաև, որ նման գնահատականները արտիստին ավելի են ոգևորում և մղում նորանոր ստեղծագործական բարձրունքների. «Նմանատիպ յուրաքանչյուր պարգևատրում մեծ ոգևորություն է պատճառում դերասանին, արվեստագետին, ստիպում է, որ ավելի շատ աշխատես, ավելի մեծ բաների հասնես, մանավանդ երբ երկրի առաջին դեմքի կողմից արժանանում ես գնահատականի, մեդալի, շքանշանի»:

Շարունակությունը՝ այստեղ