Այս նկարը եթե տաս որևէ արտասահմանցու ու հարցնես. «Հարգելիս քո կարծիքով այս ինչ վայր է ու ինչի համար է այս զարդարանքը», երդվում եմ իմ բոլոր նախկին զոքանչների արևով, թե ինչ որ մեկը կասի. «Օ՜ հարգելի ես միանգամից կռահեցի, սա հայկական եկեղեցիա, որը զարդարվել է հատուկ Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի համար»:
Սիրելիներս եթե դուք էլ նայելուց զարմացաք, ապա բացեմ ձեր աչքերը: Այո, սա եկեղեցի է, ու ոչ ավել ոչ պակաս «Լֆիկ սթայլ 2013-2014»-ոճով զարդարած եկեղեցի:
Մեր անբիզնես ու սրա նար հաշվին ապրող պատգամավորը որոշել է կնքել իր երեխաներին: Ապրի ինքը, լուրջ ապրի որ հավատացյալ է, բայց էս թիթիզության, այս ցուցամոլության իմաստըըըըըըըըըը՞՞ Ինչ է ավելանալու այս զարդարանքով՞ Միգուցե պարոն Ալեքսանյանը չգիտի, որ կնունքի ծիսակարգը բոլորի համար նույնն են ու ՏԵր հայրը հաստատ իր երեխաների համար նոր ծիսակարդ չի հորինելու:
Բոլորս ասում ենք ինչի չէ՞: Բայց ես գիտեմ՝ ինչի: Սա արվում է հատուկ մեզ ու հարուստ հյուրերի համար, որ մենք այսօր ստեղ նստենք ու խոսենք այ էսքանի մասին, որ. «Տեսաքքք՜՜ ինչ տղայա է, ոնցա իրենց երեխաների համար հոգ տանում», իսկ հարուստներն էլ պիտի ասեն. «Տեսար Սամոյի երեխեքի կնունքը, իմը պիտի սրանից լավ լինի»:
Էսքանով ուզում եմ ասեմ. «Պարոն Սամվել Ալեքսանյան ջան, Ձեր ցուցամոլությունը խայտառակում է Ձեզ»:




