Այսօր՝ մայիսի 6-ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով Հրազդանի կիրճի որոշ հատվածներում նույնպես անձրևաջուրը, որն ավելի շատ «ցեխաջուր» էր, բազմաթիվ վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սելավատարերի չգործելու կամ չլինելու հետևանքով անձրևաջուրն անխնա հոսում էր Դավիթաշենի  կամրջի մոտից մինչև Կիևյան կամուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել