2014թ-ին ցածր կենսաթոշակ ստացողների թոշակը կբարձրանա 25%-ով, իսկ բարձր թոշակ ստացողներինը` 3%-ովPanorama.am-ը գրում է.

2014թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է կենսաթոշակների հաշվարկման կարգում կատարել փոփոխություններ և հատկացվող միջոցները ուղղել ցածր կենսաթոշակ ստացող անձանց: Այս մասին այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքերով` նախատեսվում է, որ 2014թ-ին միջին կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, սակայն մինչև 25%-ով կբարձրանա ցածր կենսաթոշակ ստացողների թոշակը: Նրանց թիվը կազմում է 111.900: 180 հազար թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 15-20 տոկոսով, 93 հազարինը` 20 տոկոսով: «Բարձր թոշակներ` 70 հազար դրամ և ավելի ստացողների թոշակը կբարձրանա ընդամենը 3%-ով»,- ասաց Ա.Ասատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել