Եթե միջին վիճակագրական տվյալներով աշխարհում 100 տղամարդուն ըստ հաշվարկների բաժին է հասնում 800-1000 կին, ապա Հայաստանում 100 տղամարդու հաշվարկով՝ ընդամենը 114 կին։ Առաջին հայացքից սա գուցե վատ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով, որ «տանը մնացողները» մեծ թիվ չեն կազմի, բայց սա միայն առաջին հայացքից։ Իրականում սա լուրջ խնդիր է այն առումով, որ արտագաղթը նկատելիորեն ազդել է մեր ազգի դեմոգրաֆիկ վիճակի վրա, մյուս կողմից այսօր շատերը խուսափում են աղջիկ ունենալուց, տղաների դեպքում էլ ամեն ինչ անում են, որպեսզի նրանք ծնվեն Հայաստանի սահմաններից դուրս, ստանան այլ երկրի քաղաքացիություն ու հետագայում չծառայեն ՀՀ Զինված ուժերում։
Այս պայմաններում մենք շուտով կունենանք լուրջ խնդիրներ բանակը համալրելու առումով, էլ չեմ խոսում, որ ծնելիության ու մահացության մակարդակները ևս ոչ մի լավ բան չեն խոստանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10200644797030383
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել