ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի։ Այս մասին տեղեկացնում է Փաստինֆո լրատվականը:

Ըստ լրատվամիջոցի՝ Սեդրակ Քոչարյանը պահանջել է անվավեր ճանաչել ՊԵԿ որոշումը։ 

Վարչական ակտը վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 169,1-րդ հոդվածով՝ հաշվապահական հաշվառումը խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել հարկի նվազեցում կամ հայտարարագիրը, հաշվարկը ժամկետում չներկայացնելը։ Միևնույն ժամանակ, հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել վարչական ակտը՝ մինչև վերջնական դատական ակտը։ Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը, սակայն՝ մերժել միջնորդությունը։ Նախնական դատական նիստը նշանակվել է ամիսներ անց՝ նոյեմբերի 25-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել