Emedia.am-ը գրում է.

Երիտասարդ լեռնագնացն Ալպերի Ֆրանսիական հատվածում գտել է երկաթյա մի տուփ, որի մեջ եղել են թանկարժեք քարեր՝ զմրուխտ, ռուբին և շափյուղա։

Մարզիկն օրինապահ է գտնվել և գտածոն հանձնել է ոտիկանությանը։ Փորձագետները մոտավոր հաշվարկներ են կատարել և թակարժեք քարերի, և  նրանց պատկանելիության մասին։ Ըստ նրանց ՝ այս քարերի ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 246 հազար եվրո և գտածոն, երևի թե, պատկանում է մի ողևորի, ով գտնվել է հնդկական այն երկու ինքնաթիռներից մեկում, որոնցից մեկը վթարի է ենթարկվել 47, մյուսը՝ 63 տարի առաջ։
Սրա մասին է  վկայում նաև այն փաստը, որ մոտ մեկ տարի առաջ Ալպերի նույն այս հատվածից գտնվել էր մի ճամպրուկ, որի վրա գրված է եղել. «Դիվանագիտական նամակագրություն»։

Ներկայումս ֆրանսիական իշխանություններն իրենց հնդիկ կոլեգաների միջոցով  փորձում են գտնել թանկարժեք քարերի տիրոջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել