Հասկանալով, որ հանրային տրանսպորտի գների թանկացման դեմ իր ծավալած պայքարը խոշոր հաշվով տապալվել է, քանի որ չեն հասել իրենց առաջ դրված նպատակին՝ Թևանյան Անդոն որոշել է օգտվել «հաղթանակի» պատառիկներից. եթեներից մեկում հայտարարել է, թե իր պայքարի արդյունքում է, որ տրանսպորտը 300 դրամ չի դարձել, և քանի որ իշխանությունները հասկացել են, որ ամեն ինչի պատասխանը ստանալու են, ուստի շատ են վախենում արտահերթ ընտրություններից:

Անդոն փատացի պնդել է, թե Նիկոլը հենց իրենից է վախենում, որ ընտրւթյունների չի գնում, ինչը պետք է գնահատել որպես չարդարացված «լոպազություն». քաղաքական դաշտում ակնայտորեն գերագնահատել է սեփական նշանակությունն ու տրամաչափը: Մի՞թե Անդոն կարծում է, թե ինքը ռեալ քաղաքական գործոն է կամ ընդունակ է՝ Նիկոլին որպես այլընտրանք ընկալվելու:

Մյուս կողմից՝ ակնհայտորեն նա էապես չափազանցրել է իր ունեցած դերը՝ տրանսպորտի գները 150 դրամ դարձնելու հարցում, քանի որ բացի նրանից պայքարում էր նաև «Կարգին Հայկոն», որ շատ ավելի մեծ թվով ստորագրություններ էր հավաքել, քան Անդոն:

Իրականոմ Անդոն շատ լավ գիտի իր հնարավորությունների սահմանը, ուղղակի քանի որ խնդիր ունի՝ իր վրա «ստավկա» արածների առաջ արդարանալու, անում է իրականությունից կտրված հայտարարություններ, որ ժամանակից շուտ «սպիսատ» չլինի, որ մի քիչ էլ փող աշխատի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել