Emedia.am-ը գրում է.
Եթե դուք սուր զգացողությունների և ադրենալինի մեծ չափաբաժնի սիրահար եք, ապա Բրազիլիայում կառուցված ջրային սղարանը հենց ձեզ համար է։
Լինելով ամենաբարձրը ամբողջ աշխարհում՝ Insano անունով այս սղարանը հայտնվել է «Գինեսի» ռեկորդների գրքում։ Նրա բարձրությունը հասում է 41 մետրի (համեմատության համար նշենք, որ սա բարձր է անգամ 14 հարկանի շենքից)։ Սղարանից իջնելը տևում է մոտ 4-5 րոպե։ Դուք չեք կարող օգտվել աշխարհի ամենաբարձր ջրային սղարանից միայն այն դեպքում, երբ կամ հղի եք, կամ ունեք սիրտ–անոթային համակարգի անբավարարություն, կամ երեխա եք, կամ էլ եթե ձեր հասակը չի գերազանցում 140 սմ–ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել