1.  Ջեկոտե  Դելահայ  

 Pirate flag 2

Ջեկոտեն ծնվել է Հաիթիում: Նրա մայրը ծագումով հաիթցի էր, իսկ հայրը` ֆրանսիացի:  Նա բավականին ծանր մանկություն է ունեցել: Ջեկոտեի մայրը մահացել է նրա եղբորը ծննդաբերելիս, իսկ եղբայրն էլ տառապում էր ուղեղի թեթև վնասվածքից: Շատ բան հայտնի չէ Ջեկոտեի մասին: Նրա հայրը սպանվել է` չթողնելով նրան բավականաչափ միջոցներ իր և իր եղբոր հոգսերը հոգալու համար: Կարմրահեր գեղեցկուհի Ջեկոտեն ստիպված էր Կարիբյան ծովում ծովահեն դառնալ, որպեսզի կարողանար հոգալ եղբոր խնամքը: 1660-ականներին ակտիվ գործունեություն ծավալելուց հետո նա կեղծեց սեփական մահը, որպեսզի այս կերպ խուսափի կառավարության հետապնդումներից: Նա կերպարանափոխվեց և երկար տարիներ ապրում էր իբրև տղամարդ: Հետագայում Ջեկոտեն կրկին սկսեց զբաղվել ծովահենի գործով: Ըստ որոշ աղբյուրների` Ջեկոտեն նավարկել է Էնի-Դյու-Լը-Վետի հետ:

2. Էնի Դյու-Լը-Վետ  

 

Մոտ 1650 թ.-ին ծնված Էնին հանցագործ էր, ում 1665 թ.-ին Ֆրանսիայից Տորտուգա էին արտաքսել: Տորտուգայում եղած ժամանակահատվածում նա ամուսնացավ ծովահեն Պիեռ Լենգֆի հետ: 1683 թ.-ին Պիեռին սպանեց Լորենս դը Գրաֆ անունով մի ծովահեն: Էնին Լորեսնին դուելի հրավիրեց, սակայն վերջինս հրաժարվեց կռվել կնոջ հետ, սակայն Էնիի խիզախությունը մեծ տպավորություն գործեց նրա վրա, և նա ամուսնության առաջարկություն արեց Էնիին: Էնին, հավանաբար մոռանալով, որ նա հենց նոր ցանկանում էր սպանել այդ տղամարդուն, ընդունեց նրա առաջարկությունը: Նրանք միասին նավարկում էին որպես ծովահեններ, առևանգում նավեր և անգամ 1693 թ.-ին հարձակումներ գործում մարդկանց վրա Ջամայկայում: 1694 թ.-ին Էնիին և նրա երկու դուստրերին բռնեցին: 1968 թ.-ին նրանց ազատ արձակեցին և նրանք սկսեցին կրկին ապրել Լորենսի հետ: Նրանց հետագա ճակատագիրն անհայտ է:

3. Գրեյս Օ՛Մելի

 

Գրեյս Օ՛Մելին ծնվել է Իռլանդիայում մոտ 1530 թ.-ին` Իռլանդիայի Արքա Հենրի VIII-ի տիրապետության ժամանակաշրջանում: Գրեյսի հայրը ծովագնացությամբ զբաղվող Օ՛Մելիների կլանի ավազակապետն էր: Այն բանից հետո, երբ նրա ամուսինը` Ճակատամարտի Դոնալդը, սպանվեց, և նրա ամրոցը գրավեցին, Գրեյսը բանակ հավաքեց և վերագրավեց ամրոցը: Գրեյսն ամուսնացավ  Ռիչարդ Երկաթի հետ, սակայն ամուսնությունից մի տարի էլ չանցած բանժանվեց նրանից: Դրանից հետո նա պաշարեց Ռոքֆլիթ ամրոցը:

Դեռևս ամուսնության ընթացքում Գրեյսը ստանձնեց իր հոր աշխատանքը և սկսեց իրենց տարածքի ձկնորսներից հարկեր հավաքել: Հետագայում հարկահավաքությունը կողմնակի զբաղմունք դարձավ Գրեյսի համար: Նրա թիրախը դարձան նավերը, որոնցից նա կանխիկ գումար էր պահանջում:  Եթե հանկարծ նավի անձնակազմը հրաժարվում էր  գումար տալ, նա բռնություններ էր գործադրում և անգամ սպանում անհնազանդներին: Գրեյսը նաև հարձակումներ է գործել շոտլանդացի և իռլանդացի ազնվականների  ամրոցների վրա:  Ասում են նաև, որ Գրեյսն առևանգում էր անգլիացի և իռլանդացի ազնվականների երեխաների:


4. Էլիզաբեթ Քիլիգրու   

 

Էլիզաբեթի ծննդյան ստույգ  թիվը հայտնի չէ: Նա ծնվել է մինչև 1525 թվականն ընկած ժամանակահատվածում:  Քորնուոլցի Սըր Ջոն Քիլիգրուի  հետ ամուսնանալուց հետո նա դարձավ Տիկին Քիլիգրու: 1540-ականներին, երբ Արքա Հենրի VIII-ի կարգադրությամբ Փենդենիսի ամրոցը  կառուցվեց Սըր Ջոնի տարածքում, Քիլիգրուները այդ շրջանի ծովային բեռնափոխադրման հսկողությունը իրենց ձեռքը վերցրին: Նրանք իրենց դիրքը չարաշահում էին` թալանելով իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածք մտնող նավերի ուղեբեռը: Էլիզաբեթն իր պարտեզում էր թաղում առևանգված գանձերը: Երբ 1567 թ.-ին Ջոնը մահացավ, նա սկսեց ղեկավարել տեղի ծովահեններին:  1581 թ.-ին Էլիզաբեթը տեղեկացավ, որ «Mafrie of San Sebastian» անունը կրող մի իսպանական նավ պատսպարվել էր Ֆալմութի նավահանգստում:  Էլիզաբեթը հարձակում գործեց այդ նավի վրա` գրավելով թե՛ նավը, թե՛ նրա ուղեբեռը:  Էլիզաբեթը ձերբակալվեց, սակայն 1582 թ.-ին Էլիզաբեթ Թագուհին  ներում շնորհեց նրան:

5. Քրիստինա Աննա Սքիտ 

Pirate ship 2

Քրիստինան ծնվել է 1643 թվականին: Նրա հայրը Շվեդիայի Դյուդերհոֆի Բարոն Ջեյկոբ Սքիտն էր: Քրիստինայի եղբայրը` Բարոն Գուստավ Սքիտը` հավանաբար չբավարարվելով իր հսկայական հարստությամբ, գաղտնի կերպով երկակի կյանք էր վարում: 1657 թվականից ի վեր նա ծովահեն էր և առևանգում էր նավեր Բալթիկ Ծովում: Քրիստինան այս «բիզնեսին» միացավ իր փեսացու Գուստավ Դրեյքի հետ միասին: Քրիստինան ներկա էր այն ժամանակ, երբ 1663 թվականին իր հետ համագործակցող ծովահենները գրավեցին առևտրականների նավը` սպանելով անձնակազմին և թալանելով նավի ողջ հարստությունը: Այս հարձակումից հետո Գուստավին ձերբակալեցին, իսկ Քրիստինային պարտադրեցին հեռանալ:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել