1in.am-ը գրում է.

World Beer Awards 2013 ամենամյա մրցույթում Kriek բելգիական գարեջուրը, որն արտադրում է Lindemans ընկերությունը, ճանաչվել է «Աշխարհի լավագույն բալե գարեջուր», հաղորդում է RIA Novosti-ն:

Միջազգային ժյուրիի ներկայացուցիչները գնահատել են գարեջրի 600 տեսակ ավելի քան 30 երկրից:

Աշխարհի լավագույն գարեջուր են ճանաչվել նաև բելգիական Malheur 12 մուգ գարեջուրը և Gueuze-ը, որը եփվում է բաց երկնքի տակ:

Միջազգային մրցույթներում բելգիական գարեջուրն ամեն տարի արժանանում է բարձրագույն մրցանակների: Բելգիացիները հպարտանում են նրանով, որ իրենց երկրում արտադրվում է գարեջրի շուրջ 450 տեսակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել