2014 թ. պետբյուջեի նախագիծը հաստատվեց՝ թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանանPanarmenian.net-ը գրում է.

Սեպտեմբերի 28-ին գումարվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Հաջորդ տարի կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2% աճ, այդ կանխատեսումն է ընկած պետական բյուջեի 2014 թ. նախագծի հիմքում: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

2014 թ, պետական բյուջեի նախագծով առաջարկվում է եկամուտներ 1 տրլն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսեր՝ 1 տրլն 237 մլրդ 900 մլն դրամ, դեֆիցիտ՝110 մլրդ 500 մլն դրամ՝ 2013 թ. 120 մլրդ դրամի դիմաց:

Կանխատեսվում է, որ հարկերի և տուրքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում կկազմի 23,1%, դեֆիցիտը՝ 2,3%:

Վաչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով հատարարեց, որ զարգացող երկրներում տեղի է ունենում տնտեսական ցուցանիշների վատթարացում: Մասնավորապես, այդ են վկայում Համաշխարհային բանկի ու Արրժույթի միջազգային հիմնադրամի վերանայված գնահատականները, նրանք նվազեցրել են Ռուսաստանի աճի կանխատեսումը, ինչը, ըստ Տ. Սարգսյանի, Հայաստանի վրա էական ազդեցություն կարող է թողնել:

Ինչ վերաբերում է կենսաթոշակների ու աշխատավրձերի բարձրացմանը, ապա 2014 թվականին այստեղ ակնկալվում է 15 և 40 տոկոս աճ համապատասխանաբար, ինչը պահանջում է ավելացնել պետբյուջեն 90 մլրդ դրամով:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է ՀՆԱ կանխատեսումը Ռուսաստանի համար՝ մինչև 1,5 տոկոս, հունիսին կանխատեսվող 2,5 տոկոսի փոխարեն: Իսկ 2014-ի համար կանխատեսվել էր 3-3,25 տոկոս աճ:

2013 թվականին տնտեսական աճը Հայաստանում ակնկալվում է 4 տոկոսից ցածր, ասվում է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՀ պատվիրակության սեպտեմբերի 5-18-ը Հայաստան այցի ավարտին:

Ըստ ԱՄՀ ավելի վաղ արված կանխատեսումների, 2013-ին ՀՀ տնտեսությունը պետք է 5,1 տոկոս աճ գրանցեր, 2014-ին՝ 5,3 տոկոս, 2015-2016 թթ.՝ 5,5 տոկոս:

Հայաստանում միջին ամսականաշխատավարձը 2013 թ. օգոստոսին կազմել է 149 725 դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,1 տոկոսով:

Կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում: Ըստ ծրագրի 2014 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62,5 հազար, իսկ 2017 թ.՝ 70 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել