Emedia.am-ը գրում է.

Microsoft ընկերության առայժմ գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին՝ ելույթ ունենալով նրանց հետ տարեկան, և իր համար վերջին հանդիպման ժամանակ: Բալմերի հրաժեշտի խոսքերը շատ էմոցիոնալ են եղել, նա երգել է, պարել և չի կարողացել զսպել արցունքները: Այս մասին գրում է The Verge պարբերականը՝ հղում անելով ներկաներին:

Բալմերը պատմել է Microsoft-ի հանդեպ իր սիրո մասին և համոզվածություն հայտնել, որ ընկերությունն անպատճառ դեռ հեղափոխական արտադրանք կներկայացնի՝ ազդելով աշխարհի հետագա զարգացման վրա: Իրեն հատկացված մեկ ժամվա ընթացքում Բալմերը խոսել է նաև Nokia-ի հետ գործարքի մասին:

Ինչ որ պահի հնչել է Մայքլ Ջեքսոնի Wanna Be Startin Somethin երգը. այս կատարումն էր ուղեկցել 1983թ-ին Microsoft ընկերության առաջին հավաքը: Բալմերն անմիջապես սկսել է պարել՝ բացականչելով «The sound of Microsoft!» (Microsoft-ի ձայնը): Պարից հետո վերականգնելով շնչառությունը՝ նա արցունքն աչքերին (10.000 մարդու ներկայությամբ) ասել է. «Դուք աշխատում եք աշխարհի մեծագույն ընկերությունում»:

Այնուհետև Բալմերը շնորհակալություն է հայտել բոլոր նրանց, ովքեր եկել էին՝ լսելու իր հրաժեշտի խոսքը, և ավարտել իր ելույթը «Կեղտոտ պարեր» կուլտային մելոդրամայի I’ve had The Time of My Life սինգլով: Բալմերի հրաժեշտի պարն ուղեկցվել է ծափողջույններով և բացականչություններով. «Մենք սիրում ենք քեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել