Մայիսի 3-ին, ժամը 11:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն (մոտ 30 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել