
Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ:
Դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացած հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին բանակաշինությանը, պետականաշինությանը, իրականացված մոբիլիզացիային և հաջորդող տարիների պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս գերեզմաններին, Հայկական համալսարանում տեղի ունեցած բանախոսության ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը Հայկական համալսարանի համար ընծայագրել է Շուշիի ազատագրման ռազմագործողության քարտեզի կրկնօրինակը։