Emedia.am-ը գրում է.

Նրանցից մեկը չի մրսում, մյուսը հիշում է ամեն բան, իսկ երրորդն էլ անդադար զկրտում է։

Տղամարդ, ով ցուրտը չի զգում
Վիմ Խոմը ընդհանարապես չի մրսում։ Նրա ամբողջ օրգանիզմը ցրտի զգացողություն չունի նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում։ Օրինակ՝ նա ամեն անգամ լեռնային բարձունքներ հաղթահարելիս եղել է ընդամենը վարտիքով։ Գիտականներն այս երևույթի համար բացատրություն չեն գտնում, իսկ Վիմ Խոմը շարունակում է զարմացնել մարդկությանը՝ իրեն հրաշալի զգալով սառնամանիքի այն  պայմաններում, որ սովորական մարդկանց համար կարող է մահացու լինել։ 

Երեխա, ով չի քնում
3-ամյա Ռետտ Մաբը իր հասակակիցներից գերթե ոչնչով չի տարբերվում, բացի նրանից, որ ուղղակիորեն քնել չի կարողանում։ Տղան օրվա բոլոր 24 ժամերին ակտիվ է, և բժշկական ոչ մի միջամտություն որևէ փոփոխության չի հանգեցրել։ Տղայի անքնության պատճառը նրա ներվային համակարգի և գլխուղեղի յուրօրինակ կառուցվածքն  է։ Սակայն բժիշկները հավաստիացնում են, որ այսպիսի իրավիճակը որևէ կերպ չի ազդում տղայի առողջության վրա։

Ջրից ալերգիա ունեցող աղջիկը
Ավստրալիացի աղջնակ Էշլի Մորիսը տառապում է ջրի հանդեպ ալերգիայից։ Պատկկերացրեք՝ նա ալերգիա է ստանում անգամ քրտնելիս։ Բժիշկները ասում են, որ աղջիկը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, որ կոչվում է  Aquagenic Urticaria։

Աղջիկ, որ միայն Tic Tac է կարողանում ուտել
Ոչ, նրա ուղեղի հետ ամեն բան կարգին է, բայց նա Tic Tac ուտում  է անգիտակցաբար. ուրիշ ոչինչ նա ուղղակի ուտել չի կարող։ 17-ամյա աղջկա ստամոքսը միայն Tic Tac է ընդունում։ 

Երաժիշտ, ով միշտ զկրտում է
Կրիս Սանդսը իր ապրած բոլոր 24 տարիների ընթացքում անընդհատ զկրտում է՝ ամեն երկու վարկյանը մեկ։ Նա անցել է յոգայի և հիպնոզի մի շարք կուրսեր, բայց ոչինչ չի օգնել նրան։ Սանդսն ինքը կարծում է, որ իր չընդհատվող զկրտոցը  կապված է ստամոքսային գործառույթների խանգարման հետ։

Կինը ով  hi-tech–ի նկատմամբ ալերգիա ունի
Սա կատակ չէ, Դեբբի Բերդը էլեկտորմասգնիսական դաշտի առկայությունից իրոք ալերգիա է ստանում։ Բջջային հեռախոս, միկրոալիքային վառարան, համակարգիչ, հեռուստացույց. այս ամենը Դեբիի մոտ ալերգիկ ֆոն են առաջացնում և նույնիսկ ցավ պատճառում։ Նրա տան մեջ չկա մի սարքավորում, որ իր մեջ էլեկտրամագնիսական տարրեր պարունակի, այլապես նրա կյանքը մղձավանջի կվերածվի։

Աղջիկ, ով ծիծաղելիս գիտակցությունը կորցնում է
Նա ուշագնաց է լինում ոչ միայն այն ժամանակ երբ ծիծաղում է, այլ նաև երբ չարանում է, վախենում է, զարմանում է։ Այս ամենին գումարվում է նաև նարկոլեպսիա (հանկարծաքնություն) հիվանդությունը, որ առաջանում է հանկարծակի քնի ժամանակ։ Օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրում աղջիկը կարող է քնել։

Կին, որ ոչինչ չի մոռանում
40-ամյա այս կինը հիշում է ամեն բան։ Եթե նույնիսկ հարցնեք, թե 1978 թ. ապրիլի 4-ին ի՞նչ է եղել նրա հետ, ապա կինը մեծ հաճույքով ձեզ կտեղեկացնի կատարվածի մասին։ Նա հիշում է՝ ինչ է կարդացել, կերել, տեսել, նկարել, ում է զանգել, ինչ են խոսացել. մի խոսքով՝ նա ամեն ինչ հիշում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել