1in.am-ը գրում է.

Վերջին երեք տարում Հայաստանում բուժսպասարկումն ու դեղորայքը թանկացել են 31 տոկոսով : Այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության օգոստոսի տվյալները :

Բուժսպասարկման և դեղորայքի թանկացմամբ հատկապես առանձնանում է Մարտունին : Այստեղ 2010թ.-ից մինչև հիմա թանկացումն ավելի քան մեկ ու կես անգամ է՝ մոտ 63 տոկոս : Երկրորդը Եղեգնաձորն է, որտեղ դեղորայքի ու բուժսպասարկման թանկացման ցուցանիշը բավական նվազում է՝ հասնելով մոտ 44 տոկոսի : Եղեգնաձորին գների բարձրացմամբ քիչ է զիջում Վաղարշապատը՝ մոտ 41 տոկոս գնաճով : 

Հետաքրքիր է, որ մայրաքաղաքը բուժսպասարկման և դեղորայքի գնաճով նույնիսկ առաջատար հնգյակում չէ : Ըստ թանկացման այնուհետև գալիս են Դիլիջանը և Գյումրին՝ մոտ 36 և 34 տոկոս գնաճով : Իսկ Երևանը 6-րդն է՝ 31 տոկոս գնաճով : 

Բուժվելու գները վերջին 3 տարում ամենաքիչը բարձրացել են Արտաշատում՝ մոտ 15 տոկոս և Հրազդանում ու Չարենցավանում՝ 16.5 տոկոս : 

Ի դեպ, հանրապետությունում միայն այս տարի, այսինքն՝ օգոստոսին՝ 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ բուժսպասարկման և դեղորայքի թանկացումը մոտ 11 տոկոս է :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել