Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։

Պարզվել է, որ  «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ։

Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հո

սպիտալացվել է բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել