1in.am-ը գրում է.
Ամեն օր խնձոր ուտելը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը և դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Ինչպես հաղորդում է globalscience.ru-ն, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս մրգի մեջ առկա վիտամինները շատ օգտակար են կանանց օրգանիզմի համար:
Մասնագետների խոսքերով՝ խնձորի շնորհիվ մաշկը սկսում է «ազատվել» ազատ ռադիկալների ազդեցությունից: Պտուղում առկա տարրերը դանդաղեցնում են օքսիդացման գործընթացը մարդու օրգանիզմում: Նման արդյունք է ստացվում ֆլավոնոիդների և պոլիֆենոլների շնորհիվ, որոնք ազդում են ծերացման գործընթացի վրա և լավացնում սրտանոթային համակարգի աշխատանքը:
Անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ խնձորի շնորհիվ կանայք 17 տարով երիտասարդ են երևում: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն մաշկի, այլ նաև օրգանիզմի մյուս համակարգերի մասին է: Միևնույն ժամանակ, Նյու Յորքի համալսարաններից մեկի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական մեկ թարմ խնձորը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: