Երեկ ներկա էի Հայաստանի Ձայնը մրցույթի կույր լսումների փուլի 4 օրվա նկարահանումներին: Ինչպես գիտենք, 4-րդ օրը լսումների վերջին օրն է: Երգում էին մեկը մեկից տաղանդավոր ու հրաշալի երեխաներ՝ մեկը մեկից հզոր ձայներով, սակայն 30 հոգուց հաջորդ փուլ անցան ընդամենը չորսը:
Խնդիրը կայանում էր նրանում, որ մրցութային առաջին երեք օրերին ժյուրիի չորս անդամները, արդեն լցրել էին իրենց խմբերն ու այլևս իրենց մոտ տեղ չունեին. մեկ անգամ Հայկոն պտտվեց, մի անգամ Քրիստինե Պեպելյանը և ևս երկու անգամ Միքայել Պողոսյանը, դե իսկ Շուշան Պետրոսյանն արդեն չուներ հնարավորություն որևէ մեկին ընտրելու: Միանշանակ նրանցից և ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետև տեսնելով որ մարդը իրոք տաղանդավոր է՝ նրանք ընտրել էին մասնակիցներին: Էստեղ խնդիրը կազմակերպչական է. մրցույթի պրոդյուսերական անձնակազմը կարող էր ասել մարզիչներին, որ նրանցից յուրաքանչյուրը առնվազն երեք ազատ տեղ թողնեն վերջին օրվա համար: Նման բան չկար: Գուցե չանցնող երեխաներից շատերի համար մրցույթը իսկապես մեծ դեր կարող էր խաղալ՝ հասնելու իրենց երազանքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gag.armfan/posts/458455854260905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել