1in.am-ը գրում է.
«Միլան»-ի կիսապաշտպան Կական, ով այժմ վերականագնվում է ստացած վնասվածքից, նշել է, որ իրեն լավ է զգում և ցանկանում է հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալ:
Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Տորինո»-ի դեմ խաղում և շարքից դուրս էր մնացել մոտ 1 ամսով:
Ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել «Ռեալ»-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հիշեցնենք, որ Կական իտալական թիմում հանդես է եկել նաև 2003-2009թթ ընթացքում:
«Իմ մոտ ամեն բան կարգին է: Հուսով եմ ՝ շուտով խաղադաշտ կվերադառնամ»,- նշել է կիսապաշտպանը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_218047.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել