ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման առաջին երեք ամիսների ընթացքում առնվազն 121,000 պետական աշխատող է հեռացվել աշխատանքից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ նկատելով, որ այս ցուցանիշը երկու անգամ ավելի է, քան ցանկացած այլ ոլորտում գրանցված կրճատումների թիվը:

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, աշխատակազմի ձևավորմամբ զբաղվող Challenger, Gray & Christmas ընկերության տվյալների համաձայն, կրճատված պետական ծառայողների թիվը կարող է հասնել 280,000-ի։ Աշխատողների կրճատումները ամենաշատը հարվածել են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID): Ամիսներ տևած կրճատումներից հետո Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է USAID-ի փակման մասին:

CNN-ի հետազոտությունը հիմնված է դաշնային գործակալության տվյալների, աշխատակիցների հաշվետվությունների, ներքին փաստաթղթերի, պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների այլ զեկույցների վրա: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը հաշվի չի առնում պաշտոններում վերականգնվածների, վարչական արձակուրդում գտնվողների կամ սեփական ցանկությամբ հրաժարական տվածների մասին տվյալները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել