Aysor.am-ը գրում է.

Իտալիայում համասեռամոլների պաշտպանները բոյկոտ են հայտարարել մակարոնի արտադրության աշխարհի առաջատար ընկերության՝ Barilla-ի դեմ, այն բանից հետո, երբ ըկերության նախագահը հայտարարեց, որ իրենց գովազդներում կլինեն միայն ավանդական ընտանիքներ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ընկերության նախագահը բացառել է համասեռամոլների թեմայով գովազդների նկարահանումը, ասելով, եթե մարդկանց դա դուր չի գալիս, նրանք ազատ են և կարող են ուտել այլ տեսակի մակարոն։

Եվ ահա այս հայտարարությունն արդեն զայրույթ է առաջացրել համասեռամոլների իրավունքների պաշտպանների, որոշ սպառողների և քաղաքական գործիչների շրջանակներում։

Գիդո Բարիլան, ով ղեկավարում է ընտանեկան բիզնեսը, ի պատասխան քննադատություններին, ասել է․ ««Սուրբ ընտանիքի» գաղափարը մեր ընկերության հիմնական արժեքն է և ընկած է նրա գործունեության հիմքում։ Ես չեմ գովազդի համասեռամոլներին ոչ թե նրանց նկատմամբ հարգանքի պակասից, այլ չեմ կարծում որ այն, ինչ նրանք են անում, ընտանիք է։ Ինձ համար ընտանիքը դասականն է, և համասեռամոլները իրավունք ունեն անել ամեն ինչ՝ առանց մյուսներին խանգարելու»։

Հայտարարության տարածումից ժամեր անց արդեն սոցիալական ցանցերում տարածվեցին Barilla-ն բոյկոտող խմբեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել