Երեկ շատ հետաքրքիր գովազդ նայեցի կապված ԱՊՊԱ-ի հետ: Համաձայն այդ գովազդի, եթե 2013 թվականին դու ոչ մի անգամ չես խփում մեքենադ, ապա մյուս տարվա համար դու ԱՊՊԱ-ի համար կվճարես 3 տոկոս քիչ: Իսկ եթե մեքենա ես վնասել ու քո ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է, դու մյուս տարվա ԱՊՊԱ-ի պայմանագրի համար կվճարես ավելի շատ (Ես սենց հասկացա համենայն դեպս):
Սենց բան ասեմ: Ստացվում է այսպես՝ եթե դու ապահովագրության ընկերությանը մուծել ես գումար ու ոչ մի անգամ դրա համար իրենց «նեղություն» չես տվել, ուրեմը ընկերությունը քեզ «պարգևատրում է» 3 տոկոսի չափով: Այսինքն ընկերությունը՝ 100 տոկոս շահույթ ստանալու դեպքում քեզ «պարգևատրում է» 3 տոկոսով: Մոտավոր սենց բան. «Դու տալիս ես ինձ գերշահույթ ես քեզ իրա 3 տոկոսը ու դա արդար է»:
Իսկ եթե դու վնասել ես մեքենադ ուրեմը մյուս տարի ավելի շատ ես վճարելու ԱՊՊԱ-կտրոնի համար, սրանով էլ փորձում են քիչ թե շատ թեթևացնեն իրենց ծախսերը:
Ըստ բազմաթիվ ցուցանիշների (ինչքան ես եմ հիշում) համարյա բոլոր ապահովագրական ընկերություններն էլ գերշահույթ են ստացել՝ իրենց ստեղծման օրվանից: Եթե այդպես է, ապա էս խաբուսիկ «Զեղչերի» իմաստը որն է՞
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: