Emedia.am-ը գրում է.
Տոկիոյի համալսարանի գիտնականները ստեղծել են յուրահատուկ ակնոց, որի միջոցով մարդիկ կարողանում են նիհարել։
Այս ակնոցի կրողն իր կերակուրի ափսեի մեջ կրկնակի ավելի սնունդ է տեսնում, քան կա իրականում։
Այսպիսի ակնոցները սննդի չափսերը կարող են մեծացնել կամ փոքրացնել գրեթե կիսով չափ՝ միաժամանակ պահպանելով ակնոցը կրողի ձեռքերի համաչափությունը։ Այս կերպ ակնոցակիր մարդը կարողնում է օգտագործել ավելի քիչ սնունդ, և, հետևաբար, նիհարել։
Ներկայումս հրաշք–ակնոցի ստեղծող ճապոնացի պրոֆեսոր Միչիտակա Խիրոսեն և նրա թիմը աշխատում են ակնոցի կատարալագորման վրա, որ այն լինի ավելի հավաք և գրավիչ։
Անցկացրած փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ակնոցի շնորհիվ մարդիկ սկսել են ուտել 10% պակաս սնունդ, քան մինչ այդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել