1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսությունը կարող է լրջորեն տուժել, եթե ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները հրաժարվեն բարձրացնել պետական պարտքի առաստաղը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքերով՝ իր պարտականությունները կատարելու կառավարության անկարողությունը կարող է անդրադառնալ ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային տնտեսության վրա:

«Մենք մինչև վերջ չենք հասկանում, թե ինչ կարող է տեղի ունենալ, ինչ վտանգներ է դա իր մեջ պարունակում, քանի որ Կոնգրեսը դեռևս երբեք իրական կերպով չի սպառնացել դեֆոլտով»,- ասել է նախագահը:

Օբաման ընդգծել է, որ դեֆոլտը լրջագույն ապակայունացնող ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, որը ԱՄՆ-ի համաշխարհային ներդրումների հիմքն է:

Նա հիշեցրել է, որ շատ երկրներում դոլարը պահուստային արժույթ է և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պարտքային պարտականությունը հիմք է հանդիսանում իրենց կապիտալի շուկաների համար: «Ահա թե ինչու, դրա հետ չի կարելի կատակել»,- հավելել է նախագահը:

Այս կապակցությամբ նա հանրապետականներին, որոնք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ունեն ձայների մեծամասնություն, կառուցողական համագործակցության կոչ է արել, որպեսզի գործը չհասնի դեֆոլտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել