crying pregnantDoctors.am-ը գրում է.

Բացասական հղիության դեպքում երեխայի մոտ վնասվում է ռեակտիվությունը: Ի տարբերություն ցանկալի երեխաների այս երեխաները ֆիզիկապես թույլ են, վատ ախորժակ ունեն, հիվանդությունների նկատմամբ իմունիտետը ցածր է,  բարձր է վարքի շեղման հնարավորությունը:

Կնոջ սուբյեկտիվ վերապրումը  տվյալ դեպքում բաժանվվում է 2 խմբի.

Առաջին խումբ.

1. Ամբողջ հղիության ընթացքում կինն իրեն լավ է զգում
2. Անցանկալի հղիության դեպքում տոքսիկոզի դֆեպքերը հազվադեպ են լինում
3. Թույլ է հուզակա վերաբերմունքը, նկատվում է  հուզական պտղի շարժումների նկատմամբ: Շատ հաճախ կնոջ գիտակցության մեջ խեղաթյուրվում է հղիության ժամկետը:
4. Կնոջ մոտ ձևավորվում է  հղիության մարմանկան դրսևորումների յուրահատուկ առանձնահատկություն, որը կոչվում է ատիոֆորիոգնոզիա (հակահղիություն ), որը թեթև դեպքերում դրսևորվում է հղիության նկատմամբ արհամարհանքով :
Ավելի խոր դեպքերում կինը ժխտում է որ ինքը հղի է, բայց իրականում հղի է և այդ ախտանիշը բացատրում է այլ կերպ:

Երկրորդ խումբ.

1. Բնութագրվում է մարմնական ախտանիշների հիպերէսթենզիայով, այսինքն` արտահայտիչ, նեգատիվ վերաբերմունք հղիության նկատմամբ ընդհուպ մինչև աֆեկտի հասնելը:
2. Պտղի շարժումների դեպքում կնոջ մոտ խիսստ նեգատիվ վերաբերմունք պտղի նկատմամբ:

Կնոջ գիտակցությունն անընդհատ մտածում է, թե ինչպես պտուղը հեռացնի օրգանիզմից: Որոշ կանանց մոտ այն ուղեկցվում է զզվանքի և նույնիսկ ատելության զգացումով դեպի պտուղը, ընդհուպ մինչև այն, երբ նրանք երևակայությամբ սպանում են պտղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել