
Ամենակարևոր եզրահանգումը, պարզվոմ է, որ Նիկոլն իր համար արել է, այն է, որ Քաղաքացու օրը պետության ու պետականության մասին է: «… Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը…»,-պնդել է շառլատան Նիկոլը:
«Քաղաքացու օր» կոչվածն իրականում յուրատեսակ սև օր պետք է համարել, որովհետև այն խորհրդանշում է Նիկոլի հեղափոխությունը, որ հայոց բովանդակ պատմության մեջ ամենասոսկալի իրադարձություններից մեկն է դարձել, և պատմոթյունը, անկասկած, դեռ տալու է իր օբյեկտիվ գնահատականը Նիկոլի արկածախնդրությանը:
Ի՞նչ պետության ու պետականության մասին է բարբաջում Նիկոլը, երբ չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ՝ մյուսը: Թշնամու պահանջով նոր Սահմանադրություն ընդունել պատրաստվող երկիրը կարո՞ղ է հավակնել պետություն կոչվելու պատվին: Կամ ի՞նչ է նշանակում Նիկոլի այն «թևավոր խոսքը», թե հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը,իսկ հիմա՝ հակառակը: Եվ ո՞րն է արդյունքը: Որևէ երևույթ կամ իրողություն գնահատելիս պետք է նախ զննել ստացված պտուղը: Նիկոլի պտուղը հայկական երկրորդ պետության կորուստն է, արցախիցների ցեղասպանությունը, Հայաստանի՝ որպես լիարժեք պետության փաստացի չգոյությունը, իսկ ամենամեծ ցավն այն է, որ հայտնի է, թե ինչ է կատարվելու երկրի հետ, եթե կրկին վերարտադրվի Նիկոլը. գլխովին կարող ենք բնաջնջվել:
Նիկոլն իր պոպուլիստական ձևակերպումներով փորձել է քողարկել մռայլ իրականությունը՝ կարծելով, թե էժանագին բառախաղերի միջոցով կարող է մեղմացնել յուր հանցանքը: Բայց իզուր. արդար պատիժը չի ուշանալու…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4032
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել