1in.am-ը գրում է.

Բրիտանացի հայտնի մոդել Քեյթ Մոսին նվիրված աճուրդում հավաքվել է ընդհանուր առմամբ ավելի քան 2.5 մլն դոլար՝ նշված է Christies աճուրդի տան հրապարակած մամլո հաղորդագրության մեջ: 

Աճուրդում վաճառվել է ցուցադրված 58 լոտերից 48-ը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: 

Լոնդոնյան աճուրդին ներկայացված էր Մոսին նվիրված Գետրա Էլֆերինգի հավաքածուն, որտեղ ցուցադրվել են արվեստի տարբեր իրեր, որոնք այս կամ այն կերպ առնչվել են լեգենդար թոփ-մոդելին: 

Աճուրդում ներկայացված են եղել ինչպես հայտնի, այնպես էլ երիտասարդ նկարիչների արվեստի գործեր: 

Ամենաթանկ լոտը Ալեն Ջոնսի A Model Model քանդակն էր, որը վաճառվել է 214 հազար դոլարով, իսկ Իրվինգ Փենի հայտնի Hand On Thigh լուսանկարը գնել են մոտ 100 հազար դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել