1in.am-ը գրում է.

BBC-ի հեռուստադիտողը բողոքել է, որ հեռուստաստուդիայի նոր՝ թափանցիկ պատերի շնորհիվ իրենք տեսնում են ամեն ինչ, ինչ տեղի է ունենում հաղորդավարների մեջքի հետևում, այդ թվում՝ լրագրողների անվայել պահվածքը: Այս մասին հայտնում է The Daily Express-ը:

Ինչպես բացատրում է պարբերականը, հեռուստադիտողը իր տեսածը քննարկում է սոցցանցերում: Վերջին 6 ամիսներին նրանք տեսել են լրագրողների, որոնք հորանջում են կամ քիթը քչփորում, ինչպես նաև բանան են ուտում ու սրճում աշխատանքային ժամին:

Թափանցիկ պատերից դժգոհել են նաև անձամբ BBC-ի լրագրողները՝ ասելով, որ իրենց զգում են ինչպես «կենդանաբանական այգու պանդաներ»:

Հիշեցնենք, որ BBC News-ի լրատվական ծառայությունն այս տարվա մարտին տեղափոխվեց թափանցիկ պատերով նոր գրասենյակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել