Aysor.am-ը գրում է.
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլլինը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղում «Սպարտակի» կազմում բոլորից շատ հավատում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Թիմերը լավ տրամադրությամբ են մոտեցել խաղին: Հնարավորությունները հավասար են, սակայն «Զենիթը» որոշ առավելություն ունի, քանի որ խաղում է սեփական հարկի տակ: Այդուհանդերձ, հավատում եմ, որ «Սպարտակը» կարող է միավորներ խլել «Զենիթից»: Կարծում եմ` կգրանցվի 1:1 հաշիվ:
«Զենիթում» ցանկացած ֆուտբոլիստ կարող է խաղն իր վրա վերցնել: «Սպարտակում» բոլորից շատ ես հավատում եմ Յուրա Մովսիսյանին: Կարծում եմ` նա կարող է կարևոր գոլ խփել: Նա իրեն լավ է զգում թիմում, սկսել է խփել յուրաքանչյուր խաղում, և հույս ունեմ, որ նրա գոլային շարքը կշարունակվի նաև այս խաղում: Կարելի է առանձնացնել նաև Խուրադոյին: Այս ֆուտբոլիստները ներկա պահին «Սպարտակի» հարվածային գլխավոր ուժն են կազմում»,- Նիգմատուլլինի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»: