Tert.am-ը գրում է.

Սիրիայի քիմիական զենքի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն` պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն սիրիացիները, այլև այն երկրները, որոնք օգնում են սիրիական ընդդիմությանը: Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

«Բոլոր երկրները պետք է հետևեն այս բանաձևին, ներառյալ` Սիրիայի հարևան երկրները, որոնք ապաստան են տրամադրում և օգնում ահաբեկիչներին»,-ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո: 

Ըստ նրա` այս կերպ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները «պատասխանատվություն են կրում այս բանաձևի համար»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լույս սեպտեմբերի 28-ին ընդունել էսիրիական քիմիական զենքը ոչնչացնել պարտադրող բանաձևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել