Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում գտնվող տունը, որտեղ մեծացել է Nirvana լեգենդար խմբի առաջնորդ Կուրտ Կոբեյնը, այս շաբաթ վաճառքի է հանվել, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը:

Տունը գնահատվել է 67 հազար դոլար, սակայն երաժիշտի մայրը 500 հազար դոլար գին է նշանակել:  Կոբեյնի հարազատները հայտարարում ենմ որ պատրաստ են քննարկել համագործակցության առաջարկները տունը թանգարան դարձնելու համար:

Տունը կառուցվել է 1923 թվականին: Կուրտը 2 տարեկան էր, երբ նրա ծնողները 1969 թվականին գնել են տունը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել