Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 DԼ 525 համարանիշի և 58-ամյա Ալբերտ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 34 DՍ 341 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ 29-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 60-ամյա Սուսաննա Բաղդասարյանը, ինչպես նաև 10-ամյա Սուսաննա Գևորգյանն ու 53-ամյա Սուսաննա Գևորգյանը, մարմնական վնասվածքներ են ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի ուղևորներ Ս. և Ս. Գևորգյանները տատ ու թոռ են, և նրանք առաջին բուժօգնությունը ստացել են հենց վթարի վայրում, իսկ Opel-ի ուղևորները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել