Կա մարդկային մի տիպ, որը կյանքի իմաստ է համարում հակադրվել ցանկացած մեծամասնությանը՝ ցանկացած հարցում: Նման մարգինալները կենսական անհրաժեշտություն ունեն դա անելու ու անելու այնպես, որ մի հոծ բազմություն զզվի իրենցից, հայհոյի, վիրավորի ու տականք կոչի: 


Այդ կերպ, նման մարգինալ անհատականությունները մոտիվացնում են իրենց ատելու մնացյալ աշխարհը, որպեսզի օրնիբուն այդ աշխարհին իրենց բացառիկությունն ապացուցեն: Բայց սա փակուղի տանող ճանապարհ է, որը հատուկ է սուիցիդալ հակումներով մարդկանց, որոնք մանուկ հասակում ծանր հոգեբանական տրավմա են տարել ու չարացել են աշխարհի վրա:
Ասածիս վառ օրինակը ԲայԱՆԴՈՒՐն է, ով մի քանի ամիսը մեկ հասարակության ուշադրությունը սևեռում է իր վրա՝ հերթական տխմար ու վիրավորական հայտարարությունն անելով այս կամ այն կապակցությամբ: Ժամանակին նա բալոր քրիստոնյաներին տավար էր անվանել, հետո պարբերաբար աչքի էր ընկնում միասեռականներին ագրեսիվորեն պաշտպանելով, հետո Մաշտոցի պուրակ, հիմա էլ՝ լուսահոգի Սոս Սարգսյանի հասցեին արված նրա զզվելի արտահայտությունները:
Պարզապես անրագանք կլիներ Վարպետի նկատմամբ, եթե հիմա ես սկսեի ապացուցել, որ ԲայԱՆԴՈւՐը սխալ է՝ մատնանշելով թե կոնկրրետ ինչում ու ինչպես:

Առավել ևս դա անիմաստ է, քանի որ ինքը ԲայԱՆԴՈՒՐն էլ գիտի որ սխալ է և նա նույնօրինակ արտահայտություն կաներ ցանկացած սիրված մարդու հասցեին, եթե իմանար, որ դա կզայարցնի ու տհաճություն կպատճառի հասարակության մեծամասնությանը:
Հասկանո՞ւմ եք, սա պաթոլոգիա է, մարդը օգնության կարիք ունի՝ հոգեբանական, իսկ գուցե նաև հոգեբուժական: Պետք է բացահայտել աշխարհը նման կերպ ատելու նրա մոտիվները (բացի ԲայԱՆԴՈւՐ անունը ունենալուց, ինչը հաստատ իր դերը խաղացել է):

Լուրջ կասկածներ ունեմ, որ նրա այս ընդվզումները կապված են վաղ հասակում սեռական բռնության ենթարկվելու հետ, ընդ որում՝ հենց ընտանիքի անդամի կողմից, դա կարող էր բացատրել նման հակամարդկային ու անբարոյական վարքի դրսևորումները նրա կողմից:
Բայց դե, էլի եմ ասում, պետք չի նրան հայհոյել, պետք չի նրան աբիժնիկ կոչել, պետք չի անգամ նեղանալ նրա ասածներից, որովհետև դա հենց այն արդյունքն է, որը նա ակնկալում է ու ուզում է, հետո էլ՝ հիվանդոտներին ծաղրելը մեղք է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել