
Պալյան Էմուլն ակնհայտորեն բարդույթներ ունի՝ Գյումրիի ընտրությունների հետ կապված, քանի որ միայն կոմպլեքսավորված մեկը կարող է չտեսնելու տալ ավելի քան ակնհայտ փաստը: Իսկ փաստն այն է, որ նույնիսկ չնայած ընտրակեղծարարություններին (խոսք է գնում ոչ միայն Գռզոյի շրջիկ խմբերի ու Վրաստանից «ներմուծված» ջավախքցիների, այլև Նիկոլի սրտի բուքմեյքերական ընկերության մասնակցությամբ ընտրակեղծարարությունների մասին)՝ ՔՊ-ին չհաջողվեց Սարիկին նստեցնել քաղաքապետի «գահին». գյումրեցիներն իրենց ձայնը տվեցին ընդդիմադիր թեկնածուներին:
Բայց ինչո՞ւ է Էմուլի համար այդքան պրինցիպիալ Սարիկի «հաղթանակը»: Ասում են, որ Գյումրիում իշխանություններն ընտրակեղծարարության մի նոր մեթոդ են փորձրկել, ինչն իրեն արդարացրել է. ընտրակաշառք են բաժանել մարդկանց՝ «Վիվառոյում» ունեցած օնլայն հաշիվներին փոխանցելով տասնյակ հազարավոր դրամներ, և քանի որ ազգի մեծագույն մասին սրանք խաղացող են դարձրել, տրյուկը ստացվել է, ու բոլորը գոհ են մնացել: Ավելին՝ ՔՊ-ն նույն այդ մեխանիզմը պատաստվում է կիրառել նաև հանրապետական ընտրություներում ու չունի կասկած, որ կհաղթի դրանցում:
Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են Նիկոլի հետ ընտրություններում ոտք մեկնել, թող իմանան, որ Նիկոլը չի պատրաստվում «կռվել»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել