Emedia.am-ը գրում է.
Երիտասարդ մայրիկը շոկի մեջ է ընկել, երբ ծննդաբերել է 7 կիլոգրամանոց երեխայի։
Ջորջ Կինգը, այսպես են անվանել երեխային, ծննդաբերության ժամանակ մոտ 10 րոպե զրկված է եղել թթվածնից, քանի որ նրա մայրը ծննդաբերության ժամանակ լուրջ խնդիրներ է ունեցել։ Իսկ բժիշկները երեխայի ապրելու համար ընդամենը10% հույս են ունեցել։
Բայց արդեն 6 շաբաթ հետո Ջորջը՝ ամենից մեծ քաշով նորածինը Մեծ Բրիտանիայի Գլոստեշիր քաղաքում, դուրս է գրվել հիվանդանոցից։
Հագուստը, որ ծնողները նախապես էին գնել նորածնի համար, պարզվել է, որ բավական փոքր է երեխայի համար, և փոքրիկին ստիպված հագցրել են 6-ամսեկան երեխայի հագուստ։



Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=45083/21-amya+britanuhin+7+kilogramanoc+erexa+evo%D6%82necel+fotosharg
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել