Tert.am-ը գրում է.

Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ ՔՊ-ականների և փաշինյանական քարոզիչների կողմից տարածվող այդ ամբողջ տեղեկատվական աղմուկի մեջ ամենակարևորն այն էր, որ Բրյուսելից դրա կապակցությամբ հստակ ընդգծել էին`այդ նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում:

Այն, ինչ որ հիմա իշխանությունը նախապատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ, խոսքը Գործընկերության օրակարգի՝ Partnership Agenda փաստաթղթի մասին է, չի կարող փոխարինել Հայաստանի և ԵՄ միջև 2017թ. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ CEPA-ին, որովհետև CEPA-ն օրենքի ուժ ունի, այսինքն՝ ռատիֆիկացվել է եվրոպական երկրների ազգային պառլամենտների կողմից, Եվրապառլամենտն է ընդունել, ստորագրվել է իրենց կառավարության՝ Եվրոպական խորհրդի կողմից, իսկ արարատմիրզոյանների և մյուսների կողմից ներկայացվող «Գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը գործադիրների միջև ստորագրվող փաստաթուղթ է: Ընդամենը:

Սա նշանակում է, որ Եվրոպայից փաստաթուղթը կստորագրի Եվրոպական հանձնաժողովը, իսկ մեր կողմից՝ ՀՀ կառավարությունը:

Սա կարևոր հանգամանք է, որը պարտադիր պետք է հաշվի առնել՝ մանիպուլյացիաների մեջ չհայտնվելու համար:

«Գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը, որքան էլ իշխանությունները փչեն այդ փուչիկը, CEPA-ի հետ առհասարակ համեմատելի փաստաթուղթ չէ: Նման փաստաթուղթ մշտապես է ստորագրվել, այդ թվում՝ ՀՀ նախորդ իշխանության օրոք, որպես Գործընկերության գերակայություններ՝ Partnership Priorities:

Հիշեցնեմ, որ 2018թ. հուլիսին Ադրբեջանն էր նաև ստորագրել ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայությունների փաստաթուղթ՝ 2018-2020 թվականների համար։

Օրենքի ուժ ունեցող CEPA-ն սահմանում է համագործակցության լայն շրջանակ՝ տարբեր ոլորտներում, մինչդեռ «Գործընկերության օրակարգ» փաստաթուղթն այդ շրջանակից ընտրում է թեմաներ ու դրանք դարձնում առաջնահերթություն: Այսինքն՝ դա CEPA-ի իրականացման առաջնահերթությունների սահմանումն է գործադիր իշխանության կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել