
Վիետնամի Հենգ Շոն Դոնգ քարանձավը աշխարհի ամենամեծ քարանձավն է, որը վերջերս բացվեց այցելուների համար:

Այն հայտնագործվել է մի տեղաբնակի կողմից 1991 թ.-ին:

Անմարդաբնակ ջունգլինով դեպի քարանձավ ճանապարհորդությունը տևում է մեկ ու կես օր:

Այն նաև բավականին թանկ է և ձեր վրա կնստի ոչ պակաս քան 3,000 ամերիկյասն դոլար:

Շոն Դոնգը 9 կմ. (5.5 մղոն) երկարություն ունի, իսկ ամենամեծ խորշը ավելի քան 5 կմ. երկարություն, 200 մետր բարձրություն և 150 մետր լայնություն ունի: Նախկինում ամենամեծ քարանձավը Բոռնեոի Եղնիկների քարանձավն էր:

Այս քարանձավն այնքան մեծ է, որ այստեղ կարող է տեղավորվել Boeing 747: Այստեղ արագահոս գետեր և լայնարձակ ջունգլի կա:

Թեպետ տեղացիներն իմացել են քարանձավի մասին 1991 թվականից, հանրության լայն զանգվածների համար այն անհայտ էր մինչև 2009 թվականը, երբ մի խումբ բրիտանացի գիտնականներ այս շրջանում հետազոտություններ անցկացրին:

Տեղաբնակները վախենում էին քարանձավին մոտ գնալ, քանզի հետագայում հայտնաբերված ստորգետնյա գետից աղմուկ էր գալիս:

Գետը հոսում է կրաքարի քարայրի առաջին 2.5 կմ.-ով (1.6 մղոնով):

Այստեղ կարելի է տեսնել վիթխարի պտկաքարեր, որոնք 70 մետր վեր են ծառանում:

Ներսում հանդիպում են թունավոր հազարոտնիկներ:

Մարդիկ տեսել են նաև, թե ինչպես են կապիկները ներսում ցատկոտում` փորձելով որսալ խխունջներ:

Շոն Դոնգը գտնվում է Լաոս-Վիետնամական սահմանի մոտ` Ֆոնգնյա-Կեբանգ Ազգային զբոսայգում:

Շրջակա ջունգլին և հեռավոր վայրում գտնվելու հանգամանքը նպաստեցին, որ քարանձավը երկար ժամանակ անհայտ մնա:




