1in.am-ը գրում է.

Արգենտինայի իշխանությունները հաստատել են, որ պաշտոնական փաստաթղթերում փոխել են 6-ամյա երեխայի անունն ու սեռը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Օրենքը, որն Արգենտինայում ընդունվել էր անցած տարի, քաղաքացիներին ընձեռում է սեռի ազատ ընտրության իրավունք և թույլ տալիս անվան ու սեռի փոփոխում փաստաթղթերում առանց դատարանի միջամտության:

Ծնողների խոսքով՝ 2007 թվականին ծնված տղան իրեն աղջկա նման է դրսևորել այն պահից, երբ սկսել է խոսել:

Ծնողները մի քանի անգամ դիմել են երեխայի անունն ու սեռը փոխելու խնդրանքով, սակայն մերժվել են: Պատկան մարմինները նշել են, որ երեխան փոքր է նման որոշումներ կայացնելու համար:

Սակայն երեխաների պաշտպանության ազգային գործակալությունում, որտեղ այնուհետև դիմել են ամուսինները, համարել են, որ մերժումը երեխայի իրավունքների խախտում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել