Ռուսաստանը վերադարձրել է 246 ռուս զինծառայողի, իսկ դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 246 ռազմագերի, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Գերությունից վերադարձած ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց օգնություն է ցուցաբերվում։ ՌԴ-ն որպես բարի կամքի ժեստ Ուկրաինայի ԶՈՒ-ին է փոխանցել 31 վիրավոր ռազմագերի՝ 15 վիրավոր ռուս զինծառայողների դիմաց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/19/russia/4228791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



