Tert.am-ը գրում է.
“ՓՅՈՒՆԻԿ”-“ԱՐԱՐԱՏ” 51 խաղ, +30=11-10, 92:41
28 սեպտեմբերի, ժ.18:00, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
Առաջնության 2 առաջատարների մրցավեճը տուրի կենտրոնական հանդիպումն է, որը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում: Այս խաղում չափազանց բարձր է հաղթանակի գինը: Հաջողության հասած թիմը կդառնա առաջնության առաջին շրջանի հաղթող:
2 թիմերն էլ հաջող են սկսել առաջնությունը: “Փյունիկը” հենց մեկնարկից հաջող ելույթների շնորհիվ ստանձնեց առաջատարի դերը և առայժմ պարտություն չի կրել: Իսկ արարատցիներն աստիճանաբար բարելավելով ցուցանիշները, հայտնվել են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ու ընդամենը մեկ միավոր են զիջում “Փյունիկին”: Նախորդ տուրում “Արարատն” աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ` 5 անպատասխան գնդակ ուղարկելով “Ալաշկերտի” դարպասը: Վերջին 4 հանդիպումներում արարատցիները 3 հաղթանակ են տոնել, Գյումրիում “Շիրակի” հետ մրցավեճն էլ ավարտել են ոչ-ոքի` 1:1:
Եթե “Արարատը” վճռորոշ այս հանդիպմանը նախապատրաստվելու համար 6 օր ժամանակ ուներ, ապա փյունիկցիներին ուժերի վերականգնման համար ընդամենը 3 օր էր մնացել: Ճիշտ է, հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստներ չմասնակցեցին սեպտեմբերի 24-ին “Շիրակի” հետ կայացած Սուպերգավաթի խաղին: Թե ինչպես կանդրադառնա այս ամենը թիմերի ելույթի վրա, ցույց կտա հանդիպման ընթացքը:
Հետաքրքիր է, որ առաջնության հանդիպումից 4 օր անց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում “Փյունիկն” ու “Արարատը” կրկին կհանդիպեն` անցկացնելով ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղը: Այնպես որ ֆուտբոլասերներին շատ հետաքրքիր 2 մրցախաղեր են սպասում:
“Փյունիկը” զգալի առավելության է հասել “Արարատի” նկատմամբ: Ճիշտ է,
մինչև 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանի խաղը “Փյունիկին” ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթել “Արարատին”: Կայացած 9 հանդիպումներից 3-ն ավարտվել էին արարատցիների հաղթանակով, 6 խաղում գրանցվել էր ոչ-ոքի (5 անգամ` 1:1):
2-րդ շրջանում փյունիկցիներին վերջապես հաջողվեց անդրանիկ հաղթանակը տոնել արարատցիների նկատմամբ (3:1): Հետագա տարիներին արդեն փյունիկցիների առավելությունն ակնհայտ էր: Այն ավելի ցայտուն արտահայտվեց 2001թ. սկսած: Կայացած 33 հանդիպումներից միայն 3-ում են արարատցիները հաղթել (2007թ.` 4:3, 2008թ.` 1:0, 2009թ.` 1:0), 4-ն ավարտվել է ոչ-ոքի, 26 անգամ հաջողությունն ուղեկցել է “Փյունիկին”:
Վերջին 2 մրցաշրջաններում “Արարատը” շատ անհաջող է խաղացել “Փյունիկի” հետ` պարտվելով բոլոր 10 հանդիպումներում: Մրցակիցների միջև կայացած վերջին 11 հանդիպումներում էլ առավելության են հասել փյունիկցիները: Վերջին անգամ “Արարատը” “Փյունիկին” հաղթել է 2009թ. օգոստոսի 16-ին Գևորգ Նռանյանի խփած միակ գոլի շնորհիվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ