
2012թ.-ին Նավարրայում անցկացվում էր թեթև աթլետիկայի կարևոր մրցույթ: Մրցանակային ֆոնդը բավականին մեծ էր, մրցույթին մասնակցում էին աշխարհի ամենաուժեղ վազորդները, որոնց թվում էր նաև Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր քենիացի Աբել Մութաին: Իր համար ավանդական հեռավորության վրա Մութաին վստահորեն հաղթանակ էր տանում: Սակայն, երբ մինչև վերջնագիծը 10 մետր էր մնացել քենիացի մարզիկը կանգ առավ՝ կարծելով, որ արդեն հատել է այն: Մութաին կանգնեց և սկսեց ծափ տալ: Քանի որ նա իսպաներեն չգիտեր, չէր հասկանում թե ինչ են իրեն հուշում երկրպագուները:
Երկրորդ տեղում վազող իսպանացի Իվան Ֆերնանդես Անայան հասավ քենացաուն և փոխարեն վազեր անցներ նրան, սկսեց մեջքից հրել Մութաի և ցույց տալ, որ ավարտին դեռ չեն հասել: Իսպանացի վազորդը բաց թողեց հաղթելու իրական հնարավորությունը, նա փաստորեն քենիացուն հաղթանակ պարգևեց:
Երբ մրցույթի ավարտից հետո իսպանացուն հացրեցին, թե արդյոք նա չէր ցանկանում հաղթել, Իվան Ֆերնանդես Անայան պատասխանեց,- «Իհարկե, շատ էի ցանկանում հաղթել, բայց եթե դա ինձ տեղ երաշխավորեր ազգային հավաքականում, ես միևնույնն է այդպես կվարվեի: Ես արժանի չէի հաղթանակի, քանի որ մեր տարբերությունը շատ մեծ էր և ես չէի կարողանա հասնել քենիացուն, եթե նա չսխալվեր: Ինձ համար ավելի կարևոր էր պահպանել իմ արժանապատվությունը, քան ոսկե մեդալ նվաճել: Մարդիկ հաճախակի տեսնում են վարքագիծի սխալ մոդել: Ես ուրախ եմ, որ արդար եմ վարվել»:



