1in.am-ը գրում է.
Միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները չեն շարունակվի նախագահների մակարդակով՝ չնայած իրանցի գործընկերոջ հետ Օբամայի հեռախոսազրույցին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահն ուրբաթ հայտարարել էր, որ հեռախոսով Ռուհանիի հետ քննարկել է իրանական միջուկային խնդրի կարգավորման ուղիները:
«Կարծում ենք, որ դրանք այն բանակցությունները չեն, որ նախագահական մակարդակով անցկացվեն: Մենք սպասում ենք, որ դրանք կանցկացվեն արտգործնախարարների մակարդակով՝ 5+1 ձևաչափով, տեխնիկական փորձագետների աջակցությամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Օբաման տրամադրված է այդ երկխոսությանը և ամերիկացի ու իրանցի ներկայացուցիչների աշխատանքին խթանելուն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_217996.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել