Էդուարդ Արծրունյանի որմնանկարը պետության կողմից չի պաշտպանվում. մշակույթի նախարարությունPanorama.am-ը գրում է.

«Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում` նախկին «Ռուսգազպրոմի» հանգստյան տան պատին, ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի 1989 թ. հեղինակած որմնանկարը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ»,- այս մասին ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու մշակույթի նախարարությունը որմնանկարը պահպանելու համար, տեղեկացրեցին մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Panorama.am-ը գրել էր, որ հայտնաբերվել է Է. Արծրունյանի միակ որմնանկարը՝ «Հայաստան»: 

«Ռուսգազպրոմի» հանգստյան տան տարածքում այժմ զորամաս է տեղակայված, սակայն հաջորդ տարի տարածքի սեփականատերը սկսելու է վերակառուցման աշխատանքներ: Մտավախություն կա, որ մեծ արժեք ներկայացնող որմնանկարը կարող է ոչնչացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել